Առաջիկա ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է միջոցառման պաշտոնական կարգախոսը. «Դա քո տրամադրությունն է» / IT's Your Vibe /: Սա դառնալու է նաև Milano Cortina 2026-ի առանցքը:
Ըստ կազմկոմիտեի, «IT's Your Vibe»-ը խորհրդանշում է ընդհանուր էներգիան, խաղերի ոգին և յուրաքանչյուր մասնակից կարող է գտնել իր կապը միջոցառման հետ:
Կազմակերպիչների կարծիքով 2026-ի խաղերը ցույց կտա մարդկանց էներգիան, կիրքը և կապը:
Կարգախոսի հիմնական նպատակն է տարածել այն գաղափարը, որ յուրաքանչյուր անհատ, անկախ իր ծագումից կամ միջոցառման մեջ ունեցած դերից, կարող է իրեն զգալ համաշխարհային մարզական տոնակատարության մաս, միասնության և ընդհանուր ոգևորության խորհրդանիշ:
Milano Cortina 2026-ը կկայանա փետրվարի 6 - 22-ը։